Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ-շքերթ է

Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ-շքերթ է
Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ-շքերթ է

«PinqArmenia»-ն՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ն, ինչպես նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն այսօր՝ ժամը 16:15-ին, Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում բազմազանության երթ են կազմակերպել։ Երթը մեկնարկել է «Կասկադ» համալիրից Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց երթուղով և ավարտվելու է 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի ծրագրի համակարգող Մարինա Մարգարյանը «7օր»-ի հետ զրույցում սուտ և սխալ է որակել «Ֆեյսբուք»-ում տարածված այն խոսակցությանները, որ իրականում այդ երթը գեյ-շքերթ է։

-Այդ խոսակցությունները վարկաբեկելու նպատակով են տարածվում։ Նման նպատակ մեր երթն ընդհանրապես չի հետապնդում,-ասել է նա,-մենք անում ենք մշակութային բազմազանության երթ, իսկ դրա առաքելությունը ցույց տալն է, որ Հայաստանում կա գաղափարական, ազգային բազմազանություն։ Հայաստանում կան ազգային փոքրամասնություններ, կա նաև տարբեր մշակույթների բազմազանություն։

© Medialab.am