Ադրբեջանը ԵԱՀԿ-ին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իր կետերը. Lragir.am

Ադրբեջանը ԵԱՀԿ-ին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իր կետերը. Lragir.am
Ադրբեջանը ԵԱՀԿ-ին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իր կետերը. Lragir.am

Ադրբեջանը ԵԱՀԿ Նախարարների խորհրդին ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Փաստաթուղթը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան էջում:

Դրանում նշված է, որ Ադրբեջանը հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանը ներկայացրել է քայլերի հաջորդականությունը՝ իր պատկերացմամբ.

Հայկական զինված ուժերը դուրս են գալիս «Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս տարածքներից»: Դրան հաջորդում է ադրբեջանական բնակչության վերադարձը անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը:

Հաջորդ քայլով, ըստ Բաքվի, պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան:

«Այդ կարգավիճակը պետք է նպաստի շրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությանը», – նշված է Ադրբեջանի տարածած փաստաթղթում:

Մանրամասները՝ Lragir.am-ում: