«Wizz Air» ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա – Գյումրի – Լառնակա երթուղով չվերթները՝ Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:



















