ՀՀ առողջապահության նախարարությունում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:

Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)` լրացնելով պարտադիր դաշտերը:

Դիմումի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/199 հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված և պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով:

Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։