Այսօր՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում այսօր՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի  արտաքին լուսավորությունը: 

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: