Զբոսայգում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը

Մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984 թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։