«Եվրատեսիլ 2012».Ադրբեջանը երաշխավորում է հայ մասնակիցների անվտանգությունը

Ադրբեջանական կողմը կապահովի «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հայ մասնակիցների անվտանգությունը: Այս մասին է հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները իր հերթին հղում կատարելով Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովին:
«Մենք կցանկանայինք, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն այդ մրցույթին: Սակայն, եթե նրանք հստակ որոշեն, որ չեն գալու Ադրբեջան, ապա դա նրանց իրավունքն է», – ասել է Ազադ Ռահիմովը:
© Medialab.am