Ցավում ենք, բայց «հումորը» չստացվեց. Հովսեփ Խուրշուդյան

Ցավում ենք, բայց «հումորը» չստացվեց. Հովսեփ Խուրշուդյան
Ցավում ենք, բայց «հումորը» չստացվեց. Հովսեփ Խուրշուդյան

Քիչ առաջ Ժառանգության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ապրիլի 1-ին, ժ. 00:00-ին լրատվամիջոցներից մեկը մի «լուր» է տարածել, թե իբր Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը սուրճ են խմում «Մեղեդի» սրճարանում: Ու իբր նրանք անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ միաբերան հայտարարել, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ցավում ենք, բայց «հումորը» չստացվեց, քանի որ այս լարված իրավիճակում սա ավելի շուտ ապատեղեկատվություն էր»:

Հիշեցնենք ,որ 168.am լրատվական կայքը տարածել էր հետևյալ բովանդակությամբ լուր.

«Քիչ առաջ 168.am-ի թղթակիցը ականատես է եղել՝ ինչպես են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու այսօր հացադուլից դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուրճ խմում դաշնակցականներին պատկանող «Մեղեդի» սրճարանում:

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ և մեծ սիրով պատասխանել են մեր թղթակցի հարցերին: Նրանք միաբերան հայտարարել են, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Մանրամասները կներկայացնենք քիչ անց»: