Արցախի Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է 4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքեր

Արցախի Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է 4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքեր` ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։

Կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։ Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։

Նոր թաղամասի շինարարությունը իրականացնում է «ՖԵՐԶԻՏ» ՍՊ ընկերությունը։