Լաչինի շրջանում երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել.Factor


Այսօր ժամը 16:40-ի սահմաններում Արցախի գրավյալ Քաշաթաղի՝ Լաչինի շրջանում ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության Ղուբաթլու» սահմանային դիվիզիայի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Զորամաս վերադառնալիս բեռնատարը, կորցնելով կառավարումը, ընկել է կիրճը։

Պատահարի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները՝ ավագ լեյտենանտ էլմեդդին Նասիբովն ու ենթասպա Ջամալ Ջամալլին։

Դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն։


Այս մասին հաղորդում է Factor.am-ը