Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ովքեր են դավադիրները

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ովքեր են դավադիրները
Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ովքեր են դավադիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում բացահայտեց, թե ում նկատի ուներ, երբ ասում էր, որ դավադիր ուժեր կան։ Նա ակնարկեց, որ դավադիր ուժերը Արցախում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե դավադիր ուժերը փորձում են հողեր հանձնել և մեղքը բարդել ՀՀ ներկայիս իշխանության վրա։

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի  անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետաքրքրվել եմ՝ իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձայն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։ Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ  ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ինչո՞ւ։ Ես այդ մարդկանց հետ գաղտնիության պայմաններում նստել ու խոսել եմ, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս, որ իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար ա դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը։

Նա շարունակեց․ «Ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել  է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ թ կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը ես եմ անձամ փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ ընդհանրապես տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել։ Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյա՞կ եք ինչ է բանակցվել, ինչ է պայմանավորվել, իրանք տեղյակ չեն եղել։ Եվ իրանք դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցիալական ցանցերում նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողեր է հանձնում, ինչի՞ համար են դա անում»։