Հայտնի է լաստանավով փոխադրման օպերատորը

ՀՀ կառավարության որոշմամբ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն ճանաչվել է որպես ՀՀ տարածքից արտահանման և ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, հաստատվել են «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ և «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԲԸ ընկերությունների միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրերի ձևերը։

Լաստանավով բեռնափոխադրումների կազմակերպման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։