«Ազատություն քաղբանտարկյալներին». բողոքի ակցիա ՀՀ դատախազության առջեւ

«Ազատություն քաղբանտարկյալներին». բողոքի ակցիա ՀՀ դատախազության առջեւ
«Ազատություն քաղբանտարկյալներին». բողոքի ակցիա ՀՀ դատախազության առջեւ

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ «Ազատություն Սարգիսին», «Ազատություն Դավիթին», «Ազատություն Տիգրանին», «Ազատություն Արտակին» պաստառներով մոտ 40 րոպե բողոքի ակցիա տեղի ունեցավ 2-6 տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների համար: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին»:

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին եւ ՀԱԿ մյուս ակտիվիստներին: Մեզանից որեւէ մեկը միամիտ չէ, որ կարծի, թե այս շենքի պարունակությունից, որի առջեւ մենք կանգնած ենք, որեւէ արդար որոշման ակնկալիք կարելի է ունենալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս շենքը, որը «մարտի 1» է կոծկել եւ հետագայում այլ հանցագործություններ նույնպես, այս կառույցը չի կարող արդարացի որոշում կայացնել: Սակայն մենք այստեղ ցույց ենք տալու մեր վճռականության պատրաստակամությունը եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:Կարդալ ավելին