Լալա Ասլիկյանին քիչ առաջ ազատ են արձակել

«Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Լալա Ասլիկյանին քիչ առաջ ազատ են արձակել ոստիկանության կենտրոն բաժանմունքից: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ պետք է տեղի ունենար Հայաստանի զինված ուժերում մահացած զինծառայողների ծնողների և նախաձեռնող խմբի հերթական ակցիան` զինծառայողների սպանությունները բացահայտելու և գործերի քննությունը պատշաճ կերպով վարելու պահանջով: Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ակցիան կայանա նախատեսված վայրում և բռնություն են կիրառել զինծառայողների ծնողների նկատմամբ` հրմշտելով նրանց և խոչընդոտելով խաղաղ հավաքի անցկացումը: Լալա Ասլիկյանին տեղափոխել էին ոստիկանության կենտրոնական բաժին: Հաղորդվում է, որ քիչ առաջ նրան ազատ են արձակել:

Medialab.am