Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաներ

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանասար գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաները։

Այս մասին որոշումն ընդունվել էր մի քանի շաբաթ առաջ՝ կառավարության կողմից, տնտեսված միջոցների հաշվին»։