Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հնարավոր վտանգավոր իրավիճակի մասին նախազգուշացում է տարածել

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով նախազգուշացմամբ է հանդես եկել, քանի որ հնարավոր է Ղրիմում և Դոնեցկի ու Լուգանսկի արևելյան հատվածում վտանգավոր իրավիճակ ստեղծվի:

Նշվում է, որ հնարավոր զինված բախումների պատճառով ուժի մեջ է Ղրիմ, Դոնեցկ ու Լուգանսկ չճանապարհորդելու մասին նախապես արված հայտարարությունը:

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին պարբերաբար հետևել դեսպանատան հաղորդագրություններին: