ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:

Այդ մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։