Առողջապահության նախարարն իրեն լավ է զգում օրերս կովիդ 19-ի դեմ պատվաստվելուց հետո, «Ազատությանը» փոխանցեց Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Դեռևս վերջնական փորձարկում չանցած ռուսական արտադրության պատվաստանութի մոտ մեկ տասնյակ դեղաչափը հայ գործընկերոջը նվիրել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։
«Նախարարի տեղակալն էլ է պատվաստել, Արտյոմ Սմբատյանը։ Նախարարի դեպքում, երբ որ պատվաստվել է փոքր առաջին օրը թուլություն է եղել, ինչը բնորոշ է, առհասարակ պատվաստանյութերից հետո թուլությունը նորմալ ա։ Եվ հիմա էս պահին լավ է զգում, սպասում է, որ ժամկետը լրանա ու հաջորդ դոզան ստանա, որովհետև ռուսական պատվաստանյութը երկու դոզայով է», – մանրամասնեց Նիկողոսյանը։
Արդյո՞ք սա նշանակում է, որ այսկերպ Ռուսաստանը փորձում է իր պատվաստանյութը իրացնել Հայաստանում։ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ Հայաստանը պետական բյուջեի հաշվին պատվաստանյութ է գնելու միջազգային ոլորտում ձևավորված, ավելի քան 150 երկիր միավորող Covax facility նախաձեռնության շրջանակում, արդեն պայմանագիր կա այդ նախաձեռնության հետ։
Մանրամասները՝ այստեղ