Վրաստանում վարակված 7338 հղիներից 17-ը մահացել է

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված հղիների ընդհանուր թիվը կազմել է 7338, հայտնում է Aliq.ge-ն։

Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահացության 17 դեպք, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ 2020 թվականին կորոնավիրուսով վարակված  մեկ հղի է մահացել, իսկ 2021 թվականին՝ 16։ 

Ինչ վերաբերվում է հղիների շրջանում վարակման դեպքերին, 2020 թվականին գրանցվել է 3304, իսկ 2021-ին՝ 4034 դեպք։

Զեկույցի համաձայն՝ հղիների շրջանում Covid-19-ով վարակման դեպքերը գրանցվել են հիմնականում 35-39 տարիքի կանանց շրջանում, իսկ ըստ մարզերի վարակի ցուցանիշը բարձր է Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում։ 

Ըստ տվյալների, պատվաստված հղիների մոտ կորոնավիրուսով վարակման ցուցանիշը բավականին ցածր է։