Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը դրական քայլ է․ Ժան-Իվ Լե Դրիան.Factor

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը «Թվիթեր»-ում գրառում է կատարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ․ «Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկ կայացած հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը։

Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է , որ իրենք շարունակում են ջանքերը հանուն ամուր խաղաղության:

Այս մասին հայտնում է factor.am-ը: