Զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է և նման կեղծ փաստաթղթեր է տարածում․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ադրբեջանցիների կողմից պատրաստած կեղծ փաստաթղթի մի լուսանկար ու գրել․

Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և վստահ եմ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն։ Զգույշ եղեք։

Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Thursday, September 24, 2020