Կամավորական հիմունքներով զորակոչված արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար

սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը: