Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով

Վանաձորում կարիճի խայթոցի դեպք է գրանցվել. Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 13-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Ըստ կենտրոնի՝ վիճակը գնահատվում է բավարար:

«Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ: Մեկ անգամ եւս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: