Մամեդյարովի ջնջված հայտարարությունն ու հայկական լրատվականները. Fip.am

Մամեդյարովի ջնջված հայտարարությունն ու հայկական լրատվականները. Fip.am
Մամեդյարովի ջնջված հայտարարությունն ու հայկական լրատվականները. Fip.am

Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցները տարածեցին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքը, ըստ որի` Վաշինգտոնում «համանախագահները առաջարկել են դուրս բերել զորքերն ու խաղաղապահներ մտցնել»։

Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։  Հանդիպումից օրեր անց՝ հունիսի 24-ին, Մամեդյարովը Բաքվում մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ էր ներկայացրել վաշինգթոնյան հանդիպումից։ Ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներ մեջբերել էին նրան վերագրվող հետևյալ նախադասությունը. «Վաշինգտոնում համանախագահները առաջարկել են դուրս բերել [հայկական-խմբ.] զորքերն ու խաղաղապահներ մտցնել»։

Սակայն օրեր անց Մամեդյարովի հայտարարությունն ադրբեջանական լրատվամիջոցները կա՛մ ուղղակի հեռացրեցին իրենց նյութերից, կա՛մ ծանուցում ավելացրին, որ Մամեդյարովը նման հայտարարություն չի արել։ Օրինակ՝ zerkalo.azvesti.azhaqqin.az(արխիվացված) լրատվականները Մամեդյարովի հայտարարությունն արտատպել էին interfax.az կայքից, որի ներկայիս տարբերակում այդ նախադասությունը հեռացված է՝ առանց որևէ բացատրության։ Իսկ, օրինակ, minval.az կայքը, որը ևս հրապարակել էր այդ հայտարարությունը, հոդվածում նշել է, որ այն իրականությանը չի համապատասխանում։ 

Սակայն հայկական ԶԼՄ-ները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցներից արտատպել էին Մամեդյարովի «չարված» հայտարարությունը, չեն արձագանքել այս փոփոխություններին։ Հայկական լրատվական կայքերում, այդ թվում՝ yerkirmedia.amyerkir.amlragir.amhayeli.am, մինչ այս պահը պահպանվում է այս հայտարարությունը՝ առանց որևէ հերքման։ 

Ու չնայած Մամեդյարովի հայտարարությունը հերքել էր նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն մինչ օրս շատ լրատվականններ անգամ վերլուծականհոդվածներ են հրապարակում՝ արդեն հերքված հայտարարության հիման վրա։ 

Աղբյուրը` www.Fip.am