«ԵԼՔ»-ը իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ

«ԵԼՔ» դաշինքի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար:

Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով:

«ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը եւ այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին:

Լապշինի արտահանձնումը վկայում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձեւական բնույթ եւ չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել:

«ԵԼՔ» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

«ԵԼՔ» դաշինք

07.02.2017թ.