«Հասարակությունը Սերժին չի մերժել նրա համար, որ այսօրվա իշխանության այլընտրանքը դառնա Ռոբերտ Քոչարյան»․ փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Ուշադրությամբ ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցը:

Այս մարդն արդեն քաղաքական հայտի և քաղաքական ծրագրի կենսագործման մասին խոսում է բացահայտ:

Իհարկե, դեռ ժամանակ կլինի ավելի խորքային առումով անդրադառնալու Քոչարյանի քաղաքական անցյալին ու հատկապես ապագային, բայց ինձ մի բան իսկապես սկսում է արդեն զարմացնել. Այս մարդուն և իր աջակիցներին թվում է, որ գործող իշխանության այս կամ այն սխալի հետևանքով հասարակությունը իշխանության է բերելու իրենց:

Հայաստանի հասարակությունը Սերժին չի մերժել նրա համար, որ այսօրվա իշխանության այլընտրանքը դառնա Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի կողմից այդպիսի փորձի դեպքում եթե մեր ժողովուրդը մերժեց Սերժին, Քոչարյանին դատելուց հետո վռնդելու է…

…Վաղուց հասունացել է քաղաքական դաշտն առողջացնելու և այն ապականած տարրերից մաքրելու ժամանակը, բայց այդ մասին հաջորդիվ…»։