Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց- թանգարանի տնօրենը

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

 Այս մասին  նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի բարեկամներ. սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը»,-գրել է նա՝ խոստանալով մոտ օրերս խոսել իր պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների և խնդիրների մասին։