Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. քննարկվել են տարածքային կառույցներին վերաբերող հարցեր

Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել է Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական եւ կադրային հարցեր:

Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն եւ ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաեւ համայնքային կյանքի մի շարք այլ հարցերի մասին: Վարչությունը աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ջանքերին: