Ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի պաշտոնական հաղորդագրությունը

Ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում:

Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել :

Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի :

Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում:

Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից , ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ , զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ, Sao 2-65%:

Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:
Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝ վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա :

Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել:

Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ:

45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին»:

https://www.facebook.com/mcshengavit/posts/3633312140059650