Առողջապահության նախարարության գնահատականներով` առաջիկայում մահվան դեպքերը կնվազեն․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը․

«COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը նվազում են 2-3 շաբաթ անց: Առողջապահության նախարարության գնահատականներով` առաջիկայում մահվան դեպքերը կնվազեն:

Նոր` «Օմիկրոն» շտամով պայմանավորված` մինչև օրվա վերջ, Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի: Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել:

Հայտնաբերվում են նոր շտամներ, որ տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան` 50 մուտացիա է կրում, որից 30-ը` սպայկային սպիտակուցում (spike protein):

Նոր շտամով պայմանավորված.Ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը Հայաստանի Հանրապետություն մի շարք երկրներից` Հարավային Աֆրիկայի Հանարպետությունից, Բոթսվանայի Հանրապետությունից, Լեսոթոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրաետությունից, Մադագասկարից և Տանզանիայից»: