Bank of Georgia-ն հայտնել է 303,6 մլն դոլարով Ameriabank-ը գնելու նախնական համաձայնության մասին. Factor

Բրիտանական Bank of Georgia Group PLC-ը կգնի Ameriabank-ը մոտ 303,6 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bank of Georgia Group PLC-ն։ «Այս ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի խմբի ներկայությունը և աճի հնարավորությունները արագ աճող և գրավիչ շուկայում»,- նշված է հաղորդագրությունում: Բանկի 10% բաժնեմասը կշարունակի պատկանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Այս գործարքը նշանակալի շրջադարձ է Խմբի համար և նոր էջ մեր ռազմավարական զարգացման մեջ: Ameriabank-ի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Ameriabank-ն ունի լավ փորձառու կառավարչական թիմ, և ուրախ ենք, որ նրանք կշարունակեն աշխատել գործարքի ավարտից հետո»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։ Գործարքի ավարտից հետո Bank of Georgia Group PLC-ն Ameriabank-ի հետ միասին մտադիր է նաև փոխել իր անունը։ Հիշեցնենք՝ վերջերս հայտնի դարձավ նաև բրիտանական խոշորագույն բանկի՝ HSBS-ի՝ Հայաստանից հեռանալու մասին։

HSBC Holdings PLC-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ը որոշվել էր վաճառել Արդշինբանկին։ HSBS-ից նշել էին, որ ցանկանում են կապիտալը վերաբաշխել ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC Խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբը իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել իր ներկայությունը Հայաստանում»,- նշում են բանկից։