Ամերիկահայ մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արդեմ Պատապուտյանը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ամերիկահայ մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Մեր հայրենակիցը 2021 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակին արժանացել է ամերիկացի գիտնական, ֆիզիոլոգ Դեվիդ Ջուլիուսի հետ համատեղ «Ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերում» թեմայով:

2021 թվականի Նոբելյան մրցանակը նախատեսում է 10 միլիոն շվեդական կրոնա (մոտ 1,1 միլիոն դոլար) պարգևավճար»: