Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու, ինչպես նաև պահեստավորելու համար։

Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով»։