Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ  «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց:

Այս որոշմանն ավագանու այսօրվա նիստում միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ:

Կոչումը շնորհվեց «Էրեբունի-Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար»:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին: