Առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավը։ Քաղավիացիայի կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը նաև սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահն է։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։



















