Կառավարության և Երևանի քաղաքապետի հարաբերություններում խութեր կան, չեմ հերքի. Արայիկ Հարությունյան

Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը այսօր հաստատել է, որ գործող իշխանության և Երևանի քաղաքապետի միջև հարաբերությունները հարթ չեն: Այդքանով հանդերձ, իշխանությունները չենքննարկել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

«Ես չեմ հերքի՝ որոշակի խութեր կան այդ հարաբերություններում, և Հայկ Մարությանի բացակայությունը նախընտրական փուլում դրա մասին էր խոսում: Բայց մնացած առումներով աշխատանքային վիճակ է, և մենք նման հարց չենք քննարկել», -Factor.am-ին տված հարցազրույցում ասել է Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կառավարություն-Երևանի քաղաքապետ հարաբերություններում հակամարտություն կա և հնարավո՞ր է կառավարությունը անվստահություն հայտնի Երևանի քաղաքապետին:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հակամարտությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ հարցերը շատ տարբեր են և չի ցանկացել թեմայի հետ կապված այլ հարցերի պատասխանել: