Մոսկվան շփման մեջ է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ՝ սահմանին իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ այդ երկրների սահմանին իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

«Շփման մեջ ենք կողմերի հետ իրավիճակը շուտափույթ խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ընդգծել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հարձակում է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: