Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին
Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ հանձնաժողովի անդամներին:

ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել նոր ձեւավորված մարմնի աշխատանքներին:

Կողմերը զրուցել են հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների եւ այդ ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումների մասին, տեղեկացնում են Ազգային ժողովից։