Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:
Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:
Չմուշկների վարձույթը գործում է 11.00-ից մինչև 15.30 և 18.00-ից մինչև 22.00-ն:
Սահադաշտում գործում է վարձակալությամբ տրամադրվող չմուշկների երկու սրահ.
– մանկական՝ տրամադրվում են 28-36 համարների չմուշկներ
– մեծահասակների՝ տրամադրվում են 36-45 համարների չմուշկներ
Սահադաշտում գործում են բուժկետ, սրճարան:
Աշխատանքային ժամերի ընթացքում սահադաշտում մշտապես գտնվում է մարզիչ:
Բոլոր ցանկացողներին տրամադրվում են նաև հանդերձարաններ:
Սահադաշտի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 18։30-ին։