Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության երեկվա նիստից հետո արել է հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը, չափազանցված է։ «Երևանը իր սեփական եկամուտները վերջին 3 տարիների ընթացքում փաստացի եռապատկել է»,- հայտարարել է Ավինյանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Սա, սակայն, չի համապատասխանում հենց քաղաքապետարանի բյուջետային հաշվետվությանը, որը հրապարակված է e-draft.am կայքում։ Մասնավորապես այնտեղ տեղադրված գրաֆիկից երևում է, որ 2021 թվականին Երևանի սեփական եկամուտները կազմել են 30 միլիարդ 611 միլիոն դրամ։
Դրանից 3 տարի անց՝ 2024-ին, սեփական եկամուտները կազմել են 71 միլիարդ 200 միլիոն դոլար։ Աճը ոչ թե 3 անգամ է, այլ 2,3 անգամ։ Եվ խոսքը միլիարդավոր դրամների մասին է։



















