Քաղաքաշինական խորհուրդը Երևանում բազմահարկ երկու շենք կառուցելու թույլտվություն է տվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է երեկ մինչև ուշ գիշեր Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստի արդյունքների մասին։

Նիստի օրակարգում ընգրկված էր հինգ հարց:

📍 Խորհրդի անդամները մերժեցին «Դվին» հյուրանոցային համալիրի ընդլայնման նախագիծը, որով առաջարկվում էր գոյություն ունեցող շենքի երկու կողմերում ունենալ նոր կառույցներ:

📍 Խորհուրդը Կասկադի հարևանությամբ գտնվող «Ազնավուր կենտրոն»-ի վերակառուցման ներկայացված առաջարկի վերաբերյալ այլընտրանքային առաջարկ արեց` գոյություն ունեցող շենքի տեղում, նույն ծավալներով նախագծել նոր շենք, որը հարմար կլինի կենտրոնի գործունեությանը և քաղաքի առանցքային հատվածին համահունչ տեսք կունենա:

📍 Խորհուրդը հավանություն տվեց Աջափնյակում գտնվող Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծին:

📍 Խորհուրդը հավանություն է տվեց նաև Շենգավիթում Գ. Նժդեհ փողոցի 15/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման առաջարկին: Շենքը առաջարկված 13-ի փոխարեն կունենա 9 հարկ: Կառուցապատողը պարտավորվել է բարեկարգել և հարմարավետ միջավայր ստեղծել բակային տարածքում, որը կծառայի նաև հարակից շենքերի բնակիչներին:

📍 Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի ճակատային մուտքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու հարցի քննարկման արդյունքում որոշվեց, որ առաջիկայում ճարտարապետները կմշակեն համատեղ նոր առաջարկ:

Այսօր մինչեւ ուշ երեկո ընթացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը:Նիստի օրակարգում ընգրկված էր հինգ…

Gepostet von Hayk Marutyan am Freitag, 12. Juni 2020