«Ես կարծում եմ, որ վաղը Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի և մենք խնդիր չենք ունենա». Դավիթ Հարությունյան. Factor

Վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում ՀՀԿ-ն կպահի քաղաքական պայմանավորվածությունը և չի սատարի վարչապետի թեկնածուին։

Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածուի պաշտոնում, բայց առաջադրումը ձեւական բույթ է կրում` զուտ սահմանադրական նորմը պահելու համար։ Քաղաքական ուժերը պետք է Փաշինյանին վարչապետ չընտրեն, որպեսզի օրենքի ուժով խորհրդարանը լուծարվի:

«Ես կարծում եմ, որ վաղը ՀՀԿ-ն քվեարկելու է այնպես, ինչպես քաղաքական պայմանավորվածություններն են։ Քաղաքական պայմանավորվածությունն այն է, որ չի սատարելու որևէ թեկնածուի։ Ես կարծում եմ, որ վաղը Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի և մենք խնդիր չենք ունենա»,- ասել է Դավիթ Հարությունյանը։