Հոկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղի ցուցանակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մետաղյա սյանը. 60-ամյա վարորդ Խաչիկ Գրիգորյանը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: