Հայկական քրեա-օլիգարխիան փոխում է «մաստը»

Հայկական քրեա-օլիգարխիան փոխում է «մաստը»
Հայկական քրեա-օլիգարխիան փոխում է «մաստը»

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը վերջերս լրագրողներին նախատեց այն բանի համար, որ իր մասին մականունով են գրում՝ Թոխմախի Մհեր:

Հարցին, թե վիրավորվո՞ւմ է իր մանկանունից, չէ՞ որ մի առիթով ասել է, որ դրանում վատ բան չկա, Մհեր Սեդրակյանը պատասխանել էր. «Վատ բան չկա, բայց Թոխմախի Մհեր խի՞ եք գրում, եթե պատգամավոր Մհեր Սեդրակյան ա, ինչի՞ էտի պիտի անպայման գրեք, չեք  ամաչո՞ւմ: Ամոթ ա, չի կարելի, եթե Սեդրակյան Մհեր պատգամավորը կա, էդ Մհերից մի հատ ա չէ՞, մականունը դնում են տարբերելու համար: Դուք յանի թե ձեր արևին ինձ պիտակավորում եք, հա՞»:

Ժամանակին մեծ ջանքերի գնով իր մականունից «ազատվեց» Գագիկ Ծառուկյանը, ում «ռեբրենդինգը» կրկնակի դժվար էր՝ նա ավելի մեծ հեռանկարի ու դերակատարության հավակնություններ ուներ, քան ասենք նույն Թոխմախի Մհերը: Գագիկ Ծառուկյանը «ռեբրենդինգի» մեկնարկին՝ տարիներ առաջ, անկեղծ հարցազրույց տվեց այդ կապակցությամբ եւ լրագրողներին հորդորեց հարգել մարդկանց:

Նման միտումներ կան մեկ այլ ականավոր դեմքի՝ Սամվել Ալեքսանյանի պարագայում: Նրան արդեն դիմում են Սամվել Լիմինդրովիչ: Նա էլ իր հերթին նախատում է լրագրողներին, որ իր մականունը՝ Լֆիկ, գրում են իրենց թերթերը հետաքրքիր դարձնելու համար:

Իսկ ամենագլխավորն, իհարկե, Հովիկ Աբրահամյանն է, ով նշանակվեց վարչապետ: Նրա մուկ մականունը, ըստ իր մեկնաբանության, տատն է դրել, «թաքցրած կոնֆետի տեղը գտնելու» պատճառով: Հատկանշական է, որ այս հատկությունը շատ է պետք Հայաստանի վարչապետ լինելու համար՝ ներկայում այնպիսի վիճակ է, որ մի կողմից պետք է փորձել «թռցնել», մյուս կողմից՝ գտնել «թաքցրած փողերը»: Հովիկ Աբրահամյանի աղմկահարույց հանդիպումը խոշոր բիզնեսի հետ հենց այս նպատակով էր: Կարդալ ավելին