Բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» ավտոմեքենաները․ կա 7 տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա 7 տուժած, որոնք հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։