Անահիտ Ավանեսյանը՝ պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին, զրուցել նրանց հետ ու նրանցից լսել դեպքի ցավալի մանրամասները:

«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- գրել է նա: