ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կքննարկվեն ռազմական դրության ժամանակ ՏԻՄ- երի աշխատանքին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նիստը. Ուղիղ

ՀՀ ազգային ժողովը նոյեմբերի 2-ին արտահերթ նիստ կգումարի:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` ժամը 17:00-ին մեկնարկող նիստի օրակարգում ընդգրկված է օրենքի երկու նախագիծ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։