ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը ԿԳՄՍ նախարարության աշխատակցի անփութության հետևանք է․ Պարզաբանում

ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի վերաբերյալ․

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:

Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»: