Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Մայրաքաղաքում հունվարի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 29-ին սպասվում է թույլ ձյուն:

Մարզերում հունվարի 27-28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։

Արցախում վաղը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։