Մանրամասներ՝ դանակահարության հետևանքով ՀԲԸՄ 2 կանանց մահվան դեպքի մասին

Ալմելո – Հոգեկան խանգարում ունեցող անձը ուրբաթ (17.09.2021) առավոտյան Ալմելոյում տեղի ունեցած դանակահարության արդյունքում երկու մարդ է սպանել: Երկու մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ ենթադրյալ հանցագործը, հայտնում է Նիդերլանդական օրագիր-ը։

Նա վնասվածքներ է ստացել ձերբակալման ժամանակ, այդ մասին հայտնել էր de gelderlander կայքը, ցավալին նա է, որ զոհվածներն անմեղ հայեր են, որոնք սպանվել են իրենց իսկ բնակարանում: Եվս մեկը, ով բուժսպասարկման աշխատակից էր իրեն դուրս է գցել պատուհանից և վնասվածքներ ստացել.

Ձերբակալվելուց առաջ մոլագար տղամարդը նաև իր պատշգամբից է աղեղնազենից նետ արձակել: Ուստի ոստիկանությունը Twitter-ում կոչ էր արել խուսափել գտնվելու վայրից, քանի որ այն դեռ անվտանգ չէր: Դեպքի վայր է ժամանել 6-ական ոստիկանական և շտապ օգնության մեքենաներ, ցավոք արդեն անհնար է եղել որևէ փրկարարական գործողություն կատարել:

Ալմելոյի քաղաքապետ Արյեն Գերրիցենը ասել է, որ «ցնցված և վրդովված է տեղի ունեցած շատ լուրջ միջադեպից: Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը խորապես վշտացած և վրդովված է այս ցավալի անմարդկային ոճրագործության համար։ Իր Խորին ցավակցությունն է հայտնել անմեղ զոհերի` Մարալի և Ծնունդի հարազատներին, ընկերներին, մեր Հ.Բ.Ը.Մ.-ի բարեկամներին և ամբողջ նիդերլանդահայ համանքի անդամներին։

Հ.Մ.Ը.Մ.-ի Ալմելօյի Մեկուսի Շրջանի Վարչութիւնը սրտի խոր կսկիծով կը գուժէ Հոլանտայի Հ.Բ.Ը.Մ վարչութեան տիկին Մարալ Տէր Մովսեսեանի եւ անդամ տիկին Ծնունդ Կարտանակեանի սարսափելի մահը, որ պատահեցաւ Ուրբաթ 17 Սեպտեմբեր 2021-ին։Մեր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալներու ընտանիքներուն, հարազատներուն եւ Հ.Բ.Ը.Մ վարչութեան ։Յիշատակնին անթառամ կը մնայ Ալմելօյի Հայ համայնքին մէջ, ասվում է Հ.Մ.Ը.Մ.-ի տարածած սգո գույժում։Նիդերլանդների ողջ հայ համայնքը սգում ու կիսում է անասելի այս վիշտը, զորակցական ու մխիթարության խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին։,,

Նիդերլանդական օրագիրը,, ցավակցում է Մարալի (52) և Ծնունդի(70) ողբերգական մահվան կապակցությամբ և իր զորակցությունն է հայտնում նրանց հարազատներին, ընկերներին ու մտերիմներին ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք։